«Հրապարակ». Երևանին հարակից համայնքներից Երևան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են
Օրվա մամուլ
08:44 11/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Երևանին հարակից համայնքներից Երևան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Քասախ համայնքի բնակիչները կրկին փողոց էին փակել:  Ապրիլի 5-ից բողոքի ակցիաներին մասնակցում էին նաև Պռոշյան համայնքի բնակիչները, քանի որ այս համայնքները սպասարկող թիվ 25 և 59 երթուղու ավտոբուսները հանվել են: Համայնքներն այլ ընկերություն է սպասարկելու, որը  սահմանել է 250 և 200 դրամ ուղեվարձ՝ նախկին 150-ի փոխարեն: Երկու օր առաջ էլ Աբովյան-Երևան երթուղու ավտոբուսներում էին ցուցանակ փակցրել` «Երևանի տարածքում` 150 դրամ» գրությամբ:

 

Սա նշանակում է, որ Երևանին հարակից համայնքներից Երևան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են: «3 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի»,- ասում էր ցուցարար կինը` չթաքցնելով զայրույթը. «Մի հատ ավտոբուս են տվել, էդ էլ են շատ համարում։ Ժողովրդի մասին մտածեք, հերիք է` ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Երևանին հարակից համայնքներից Երևան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են