Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին
Տնտեսություն
16:10 11/04/2025
Աշխարհ

Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին

Ոսկու գինը ուրբաթ կեսօրից հետո հասել է պատմական նոր առավելագույնին։ Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով սակարկությունների տվյալների վրա:

Ժամը 14։16-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքը նախորդ փակման համեմատ աճել է 75,11 դոլարով կամ 2,36 %-ով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 3252,61 դոլարի։

Դրանից քիչ առաջ գնանշումները հասել էին 3240,2 դոլարի:

Միաժամանակ արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 2,27%-ով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 31,457 դոլար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին