Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարդան Ղուկասյանը հայտնվելու է կա՛մ ՔՊ-ի թիրախում, կա՛մ ՔՊ-ի թակարդում. Սուրեն Սուրենյանց
Գյումրու ավագանու ընտրություններն արձանագրեցին իշխող ՔՊ-ի վարկանիշի գահավիժումը և նախանշեցին առաջիկա քաղաքական ընտրությունների հիմնական միտումները։ ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքների, ՀՀ իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության ձախողումների շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը ներկայացրեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։
•Երկրորդ ծայրահեղացված և կեղծ թեզն այն էր, որ ոմանք այնպիսի ակնկալիքներ ստեղծեցին, որ Գյումրում ընդիմության հանղթանակը երկրում կարող է բերել իշախանափոխության։ Այդ կապն արհեստական էր, քանի որ ՏԻՄ ընտրություններն ինչքնա էլ դրանք մաստշատաբային լինեն, չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ կենտրոնական իշխանության վրա։
•ՔՊ-ն չկարողացավ 50+1 % ստանալ, որն էլի կարևոր ցուցիչ է, այն իմաստով, որ այդ կուսակցությունն ու իր առաջնորդն ունեն գահավիժող վարկանիշ։
•Գյումրու մոդելը շատ վատ մոդել է, և Աստված մի արասցի, որ այդ մոդելը տարածվի ամբողջ հանրապետության վրա։ Ինչ իմաստով է վատ. մենք ուրախ ենք, որ ՔՊ-ն 50+1 % չստացավ, բայց եթե առաջատար եռյակը դիտարկենք, տեսնում ենք, որ դրանք են, իշխանությունը՝ իր վարչական և պետական ռեսուրսների գռեհիկ չարաշահմամբ և Գյումրում ազդեցիկ երկու կլանները։
•Այդ պարագայում, նաև հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի անձը՝ ունենալու ենք շատ խոցելի քաղաքային իշխանություն, շատ ոչ կայուն, գրեթե ամեն քվեարկություն վերածվելու է կուլիսային բազառների, պայմանավորվածությունների կամ չպայմանավորվածույթունների։
•Վարդան Ղուկասյանը կարծես ինքն էլ չէր ուզում կոալիցիա, թերևս ձգտելով միանձնյա իշխանության, բայց նա պատկերացում էլ չուներ թե ինչ կառավարման մոդելում էր ստանձնում Գյումրու քաղաքապետությունը։ Արդյունքում նա հայտնվելու է կա՛մ ՔՊ-ի թիրախում, կա՛մ ՔՊ-ի թակարդում։
•Մարդիկ չէին հավատում ընտրությունների ինստիտուտին, բայց հիմա դրական բան եղավ, տեսան որ ընտրություններով բան կարելի է փոխել։ Հուսանք, որ մյուս ընտրություններին մի շերտը, որ ասում էր՝ մեկ է, իմ քվեն կապ չունի, կգա ընտրությունների։ Նաև քաղաքական համակարգն ինք է ճգնաժամի մեջ։
•Նիկոլ Փաշինյանի «սև-սպիտակը» հիմա ճակատագրի հեգնանքով կամ բումերանգի օրենքով այլևս իր դեմ է աշխատում։ Որովհետև իր ապաշնորհության հետևանքով Գյումրում մարդիկ գնացին էպատաժային ֆիգուրի ընտրեցին, ոմանց ընկալմամբ՝ նույնիսկ կրիմինալային ֆիգուրի ընտրեցին, միայն թե ՔՊ-ից ազատվեն, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքական դաշտում ամենասևն է դարձել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։