Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերն և քարտեզները. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
Քաղաքական
20:38 11/04/2025
Հայաստան

Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերն և քարտեզները. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

Հիշեցնենք, որ օրերս ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:
Մհեր Գրիգորյանն էլ ավելի վաղ  հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հողի վրա իրականացնելուց առաջ դեռ հանդիպում պետք է լինի Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի հետ, քանի որ «դեռ հստակեցումներ պետք է արվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերն և քարտեզները. Մհեր Գրիգորյանի գրասենյակ