Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։
97 կգ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց 1/8-ից և 5-1 հաշվով հաղթեց էստոնացի Կարելսոնին ու դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ։
Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով զիջել է լեհ ըմբիշին:
Շանթ Խաչատրյանը 6:0 հաշվով հաղթեր Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոնին, ցավոք վերջնարդյունքում 6:10 հաշվով պարտվել է։
Սլավիկ Գալստյանը հաղթել է և դուրս եկել 1/4։