«Փաստ». Արման Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն»՝ ստեղծել սեփական կուսակցությունը
Օրվա մամուլ
09:14 12/04/2025

«Փաստ». Արման Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն»՝ ստեղծել սեփական կուսակցությունը

«Փաստ» թերթը գրում է.

«Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դառնալու է «Ժառանգության» ղեկավար, այսինքն՝ այս կուսակցությունը պետք է դառնար ցատկահարթակ Թաթոյանի քաղաքական հայտի համար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ, չնայած իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել, ամեն ինչ իրականում «ըստ պլանի» չի ընթացել: Բանն այն է, որ «Ժառանգության» շատ անդամներ, այդ թվում՝ ղեկավար կազմից, իրենց կուսակցության հետ կապված նման զարգացումների մասին տեղեկացել են մամուլից և դժգոհություն են արտահայտել, թե ինչու է իրենց թիկունքում այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, թեման առկախվել է:

 

Կային տեղեկություններ, որ բանակցություններ են ընթացել նաև ՀԱԿ-ի հետ, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, դրանք ևս արդյունք չեն տվել:

 

Փաստացի, առաջիկայում ակտիվ քաղաքականություն մտնելու համար Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն», այն է՝ ստեղծել սեփական կուսակցությունը, եթե առաջիկա կարճ ժամանակաընթացքում որևէ այլ քաղաքական ուժի հետ հնարավոր չլինի պայնանավորվածություն ձեռք բերել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Արման Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն»՝ ստեղծել սեփական կուսակցությունը