«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը դեսպաններին պատիվ է տվել
Օրվա մամուլ
09:08 12/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը դեսպաններին պատիվ է տվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտերկրում հավատար­մա­գրված ՀՀ դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում` միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք` Հայաստանի անկախության տոնին: Մեր դեսպանները, որպես կանոն, օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական և այլ աջակցություններից: Այդ առումով Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետև աղքատ մարդ չէ,  որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաև ծախսում է իր գործունեության ընթացքում:

 

Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, և դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը: Նա հրավիրել է ՌԴ-ում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների` համտեսելու գինին: Բնականաբար, միայն գինով չեն բավարարվել` հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու և կոնյակի համային առավելությունները: Բայց այդ միջոցառման մասին ոչ մի հիշատակում չի արվել դեսպանության կայքէջում: Համարել են, որ միջոցառումը մասնավոր էր` բյուջեից գումար դուրս չի գրվել, և դեսպանի բուն պարտականությունների մեջ կարող էր և չմտնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը դեսպաններին պատիվ է տվել