Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն
Մշակույթ
20:02 12/04/2025
Հայաստան

Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն

Այսօր ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամների նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն։

ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, ցուցադրության նպատակն է հանրության լայն շրջանակներին հիշեցնել Հայոց ցեղասպանության իրողությունները՝ պատմական փաստերի, արխիվային լուսանկարների և քարտեզների միջոցով։ Նյութերում հատուկ ուշադրություն է դարձված Արևմտյան Հայաստանում և Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններին։

Իրազեկման ակցիան կշարունակվի նաև ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։

Ցուցադրությունը իրականացվում է որպես քայլ՝ պատմական հիշողության պահպանման, անժամանցելի իրավունքներից հրաժարման և ուրացման դեմ պայքարի շրջանակներում։

 

 

12.04.2025 թ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն