Եվրոպայի առաջնությունն ավարտվել է. հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
14:07 12/04/2025
Հայաստան

Եվրոպայի առաջնությունն ավարտվել է. հայ շախմատիստների արդյունքները

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Չեմպիոն է դարձել սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Ներկայացնում ենք մեր բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները.

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր

ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր

Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր

Անի Նահապետյան՝ 4 միավոր

Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր

Առաջնության շրջանակներում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder