ՔՊ-ականների մասին եմ մտածում, որ հետագայում պետք է ապօրինի գույքի բռնագրավման օրենքով անցնեն. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
11:26 14/04/2025
Հայաստան

ՔՊ-ականների մասին եմ մտածում, որ հետագայում պետք է ապօրինի գույքի բռնագրավման օրենքով անցնեն. Արծվիկ Մինասյան

«Բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ փաստաթղթերն անձանց պետք է ներկայացվի 30 օր առաջ, որպեսզի նրանք որոշում կայացնեն, բայց պրակտիկայում՝ 10-ից 8 դեպքերում այդ ժամկետը խախտվում է»,-Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա հարց հնչեցրեց  «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որով սահմանվում են նաև ապօրինի գյուքի բռնագրավման դատական գործընթացների քննարկման կարգերը և ժամկետները։

Մինասյանը նշեց, որ դատախազությունը եռամյա ուսումնասիրության ժամկետի ավարտից 10-15 օր առաջ են ծանուցում քաղաքացուն՝ չպահպանելով 30-օրյա ժամկետը, և մարդիկ ժամանակ չեն ունենում մանրամասը դիրքորոշում ներկայացնեն հազարավոր էջերի մասին։

Նա հարցրեց, թե ինչ է պետք, որ այդ ժամկետների պահպանումը երաշխավորվի։

«Այդ իրավունքները խախտվում են։ Ենթադրյալ մեղավոր անձին մտցրել ենք անկյուն, փաստաթղթերը դրել ենք դիմացը և ասում ենք՝ մեր ունեցած ինֆորմացիայով քո այս ամբողջ գույքն ապօրինի է, որովհետև չենք կարողացել գնտնել օրինական հիմքեր և գնա հակառակն ապացուցի։ Ասաց Մինասյանը և նշեց, որ քաղաքացին պետք է ժամանակ ունենա, որ հազարավոր էջերի մեջ կարողանա հիմնավորումներ բերել»,-ասաց Մինասյանը։

 Հանձնաժողովի նախագահ , ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ ասելով թե հասկանում է խնդրի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի հետաքրքրությունը և հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում բողոքարկում է ապօրինի գույքի բռնագրավման ամբողջ օրենսդրական դաշտը։

«ՔՊ-ի անդամների մասին եմ մտածում որ հետագայում պետք է այս օրենքի շրջանակներով անցնեն, որ երաշխավորված ժամանակ ունենան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ականների մասին եմ մտածում, որ հետագայում պետք է ապօրինի գույքի բռնագրավման օրենքով անցնեն. Արծվիկ Մինասյան