Թրամփը դրական է պատասխանել Իրանի միջուկային  օբյեկտներին հարվածելու տարբերակի մասին հարցին
Քաղաքական
21:05 14/04/2025
Տարածաշրջան

Թրամփը դրական է պատասխանել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու տարբերակի մասին հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։ Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը՝ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։

«Դա շատ պարզ է: Նրանք (Իրանը) չեն կարող միջուկային զենք ունենալ, և նրանք պետք է արագ գործեն ԱՄՆ-ի հետ բանակցություններում, քանի որ նրանք արդեն մոտ են այն ստանալուն (միջուկային զենք), բայց այն չեն ունենա: Եվ եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, մենք դա կանենք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը:

Նրան հարցրել են, թե արդյոք այդ միջոցները ներառում են հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: «Իհարկե»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը դրական է պատասխանել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու տարբերակի մասին հարցին