ՌԴ ՊՆ. Ուկրաինական Սումի քաղաքում Իսկանդերով հարվածել է հասցվել ուկրաինական ԶՈւ հավաքատեղիին
Քաղաքական
16:09 14/04/2025
Աշխարհ

ՌԴ ՊՆ. Ուկրաինական Սումի քաղաքում Իսկանդերով հարվածել է հասցվել ուկրաինական ԶՈւ հավաքատեղիին

Ռուսական զորքերը հարվածել են Սումի քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման հրամանատարական կազմի հավաքի վայրի վրա։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է երկու «Իսկանդեր-Մ» հրթիռով, ինչի արդյունքում ուկրաինական զորքերը կորցրել են ավելի քան 60 զինծառայող։

«Կիևի ռեժիմը շարունակում է օգտագործել ուկրաինացի բնակչությանը որպես կենդանի վահան՝ խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում տեղակայելով ռազմական օբյեկտներ և զինվորական անձնակազմի մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ օրը Սումիում որոտացել են հզոր պայթյուններ։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է 84 մարդ, զոհվել 21-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ՊՆ. Ուկրաինական Սումի քաղաքում Իսկանդերով հարվածել է հասցվել ուկրաինական ԶՈւ հավաքատեղիին