Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրված երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ու խոստովանել, որ հայտնվել է իր կյանքի ճիշտ տեղում։
«Պարզապես մի փոքր շտկում. ես Իտալիայում չեմ, ԱՄՆ-ում եմ: Եվ անկեղծ, ես ինձ իսկապես լավ եմ զգում այստեղ։
Երբեմն ձեզ համար լավագույն վայրերը այն չեն, որոնց սպասում եք։
Կյանքը ձեզ ճիշտ տեղում դնելու զվարճալի ձև ունի»,-լուսանկարին կից գրել էր նա։
Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ որդու՝ Արմանի հետ ստիպված է լքել Հայաստանը։