«Ժողովուրդ». ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. Փորձելու են ամեն գնով տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ
Օրվա մամուլ
08:54 15/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. Փորձելու են ամեն գնով տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ՝ տապալելով նրա որոշումները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին ավագանու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց, կարծես թե, ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ավագանին որևէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի: 2-րդ սցենարի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել և 2-րդ փուլով ընտրություններ կնշանակվեն: Բայց ՔՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի:

 

Նրանք պարզապես կվիժեցնեն Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահրեն նրան, որ մարդ ծեծի, կամ որդին դա անի, որպեսզի հանրությանն ասեն, թե տեսեք՝ նախկինների վերադարձը ինչ վատ է:

 

Այսինքն, իշխանությունները պլանավորել են ամեն կերպ տապալել Վարդան Ղուկասյանի աշխատանքները Գյումրիում. գաղտնիք չէ, որ ցանկացած որոշում, կայացնում է ոչ թե միանձնյա քաղաքապետը՝ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, այլ իրականացվելու է ավագանու մեծամասնության միջոցով: Իսկ ՔՊ-ի հույսն այն է, որ ինչքան էլ ընդդիմադիր չորս քաղաքական ուժեր միավորվել են, որպեսզի քաղաքապետ ընտրեն Վարդան Ղուկասյանին, նրանք բոլոր հարցերում միակարծիք չեն լինի:

 

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 16-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը, որի ժամանակ էլ չորս ուժերը քաղաքապետ կընտրեն՝ Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի թիմակիցները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. Փորձելու են ամեն գնով տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ