Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը, չնայած ձեր պատիժը նենց մեծ է, որ մեղմացնես-չմեղմացնես.... Մամիջանյանը՝ իշխանություններին
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է անում՝ հեծանիվ է քշում, օդնոկլասսնիկի ստատուսները հավաքում է իրար գլուխ, համարում է գաղափարախոսություն է գեներացրել... անում է ամեն ինչ, բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանացկային փաթեթները»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ ցույց են տալիս՝ «իրենց ճաշ եփելը, քնել-զարթնելը, սափրվելը», իսկ այն, ինչ ժողովուրդը պետք է տեսնի, չեն ուզում ցուցադրեն։
«Հիմնավոր կասկած կա, որ վախենում եք, երբ որ հրապարակվեն բանակցային փաթեթները, էլ էդ բոյի սուտ չեք կարողանա հորինել, որպեսզի ձեզ արդարացնեք, բայց դուք ցանկացած սուտ կարող եք հորինել»,- ասաց Մամիջանյանը։
Նա իր ելույթի վեջում խորհուրդ տվեց իշխանական թևի ներկայացուցիչներին. «Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը, ավելի լավ է իմ նշած փաստաթղթերը հրապարակեք, չնայած ձեր պատիժը նենց մեծ է, որ մեղմացնես-չմեղմացնես...»։