Մեքսիկայում ծնվել է ԱԲ-ի միջոցով բեղմնավորված առաջին երեխան
Աշխարհում
15:10 15/04/2025
Աշխարհ

Մեքսիկայում ծնվել է ԱԲ-ի միջոցով բեղմնավորված առաջին երեխան

Մեքսիկայում լույս աշխարհ է եկել արհեստական բանականության միջոցով ամբողջությամբ ավտոմատացված համակարգով իրականացված ICSI պրոցեդուրայի արդյունքում բեղմնավորված առաջին երեխան։

«Mir24»-ի փոխանցմամբ,  ICSI պրոցեդուրան  ներառում է սերմի ներմուծում  ձվի ցիտոպլազմա և իրականացվում է հիմնականում այն ​​դեպքում, երբ նվազում է սերմնահեղուկի կոնցենտրացիան կամ շարժունակությունը: Այս պրոցեդուրան լայն տարածում է գտել դեռ 1990-ականներից, նախկինում  կատարում էին ձեռքով։ Հետազոտողների միջազգային խումբը մշակել է համակարգ, որտեղ պրոցեդուրայի 23 փուլերից յուրաքանչյուրն ավտոմատացված է։ Դրանք իրականացվում են կամ ԱԲ, կամ օպերատորի կառավարումով։

Գիտնականները նշել են, որ նոր մոտեցումը կարող է բարձրացնել պրոցեդուրայի ճշգրտությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել կայուն արդյունքներ: Այն նաև կօգնի բարելավել ձվի գոյատևման ընթացքը և կօպտիմալացնի ներարկման ժամանակը:

Հաջող ծննդաբերությունը  գրանցել է 40-ամյա կինը, որը նախկինում էկոյի չհաջողված փորձ էր ունեցել։ Ավտոմատացված պրոցեդուրան տևել է 9 րոպե 56 վայրկյան, ինչը մի քիչ ավելի երկար է, քան ձեռքով իրականացման դեպքում։ հետագայում նախատեսում են տևողությունը կրճատել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder