Գեղարքունիքի և Արարատի մարզում օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները. Ահազանգ
Առողջություն
17:06 15/04/2025
Հայաստան

Գեղարքունիքի և Արարատի մարզում օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները. Ահազանգ

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ կրկին e-draft հարթակում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը նախատեսում է ԳԵղարքունիքում ու Արարատում ամբուլատորիաների օպտիմալացում։

«Սա բերելու է լուրջ խնդրի, այդ թվում կադրերի խնդրի, տուժել են բնակիչները, որոնք ստիպված են լինելու ծախս անեն, անցնեն մի քանի կմ՝ հասնելու առողջության կենտրոն։ Բնակիչները գնալու են գրանցեն մասնավոր առողջության կենտրոնում, Արարատի օրինակով կարող ենք ասել, որ կան այնտեղ մասնավոր կենտրոններ ու բավականին լավ գործում են»,-նշեց Ա. Պողոսյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող  ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։

Արարատի մարզում նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: 

Արարատի մարզում գործում են 50 ամբուլատորիաներ, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում` աշխատում է մեկական բժիշկ (որը նաև համարվում է տնօրեն),18-ում՝ 2-ական, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում 3 բժիշկ: 

Բացի վերոգրյալից, նշենք, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ»,   ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի   տնօրենների պաշտոնները  թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղարքունիքի և Արարատի մարզում օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները. Ահազանգ