Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերադարձված ապօրինի գույքը մեջ-մեջ է արվում և գնում է Փաշինյանի շրջապատի բիզնեսմեններին. Ավետիք Չալաբյան
ՀՀ գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է աղետի եզրին։ Ապօրինի գույքի բռնագանձման հարցում էլ առաջընթաց չկա, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր խոստացել իշխանությունը բռնազավթելուց առաջ։ Վերոնշյալ հիմնահարցերի շուրջ «Panoarama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Փաշինյանը ընդհանրապես որևէ տնտեսական քաղաքականություն չունի։ Եթե վերցնեք նրա տնտեսական քաղաքականություն իրականացնողներին, օրինակ, Էկոնոմիկայի նախարարին և այլն, կհասկանաք, որ այնտեղ ուղղակի գաճաճներ են։
▪Աշխարհի 1000 լավագույն բուհերում, չկա գեթ մեկ հայկական բուհ։ Երբ գալիս էին իշխանության, հայտարարում էին, թե բուհական կրթության մակարդակը պետք է բարձրացնեն, բուհերը պետք է ապաքաղաքականացնեն։ Ո՞ւր է ձեր բարձրացրած բուհերը, ո՞ւր է ձեր ապաքաղաքակնացված բուհերը։ Բոլոր բուհերի գլխին նստած են ՔՊ-ի վարչության տարբեր անդամներ։ Ընդ որում մարդիկ, որոնք իրենք էլ նորմալ կրթություն չունեն։
▪7 տարիների ընթացքում մեր պետական պարտքն աճել է 7 մլրդ դոլարով։ Այսինքը դու 530 մլն դոլարի ապօրինի գույք ես վերադարձրել, իսկ պետական պարտքն աճել է 7 մլրդ դոլարով, համադրեք, կտեսնեք, որ մեկը մյուսից 14 անգամ շատ է։ Բա եթե գույք ես վերադարձնում, ինչու է պետական պարտքդ աճում, նշանակում է այդ ապօրինի գույքն այդքան շատ չէ։
▪Երկրորդ, եթե այդ գույքը հետ ես վերադարձրել, ապա ում ես վերադարձրել։ Մի հատ փողոցում գոհ մարդ գտի, շարքային, ոչ թե քո կողքի բիզնեսմենները, որոնք ՔՊ-ի հիմնադրամների հիմնական ֆինանսավորողներն են և գնում են այդ գույքը՝ ջրի գնով, փողոցում մի մարդ գտի, որն ասի՝ ես այդ գույքի վերադարձից շահել եմ։
▪Պարզվում է, որ էդ գույքը հետ է վերադարձվում, մեջ-մեջ է արվում և գնում է Փաշինյանի շրջապատի բիզնեսմեններին և ժողովուրդը դրանից ոչ մի բան չի շահում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։