Հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ․ ՊԵԿ
Տնտեսություն
20:25 16/04/2025
Հայաստան

Հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամ պայմանավորված: 

«Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն  համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ․ ՊԵԿ