«Հրապարակ». Նախարարի ա՞յցն էր պատճառը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է
Օրվա մամուլ
09:01 16/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Նախարարի ա՞յցն էր պատճառը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է

«Հրապարակ» թերթը գրում է.

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում: Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու և Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով, «զադնի էր դրել»:

Դրանում մեր հրապարակումն էլ է որոշ դեր խաղացել։ Ի դեպ, ուրբաթ օրը հիվանդանոց էր գնացել նաև աշխատանքից ազատման դիմում գրած նախկին տնօրենը, մտադիր է եղել մասնակցել ժողովին, որ նախարարին աջակցի, սակայն, տեսնելով կոլեկտիվի մարտական տրամադրվածությունը, ներս չի մտել հանդիպման դահլիճ։

Ուրբաթ օրվանից հետո Երանուհին էլ չի երևում հիվանդանոցում: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախարարն այլ քայլեր չի ձեռնարկելու, նա գործուղման է` կվերադառնա և, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կշանակի տնօրենի պաշտոնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նախարարի ա՞յցն էր պատճառը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է