Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ն հաջորդիվ մասնակցելու է նիստերին՝ փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում. հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին և անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թ. զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ի դեպ, ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլևս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները, և այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ՔՊ-ն բոյկոտեց, բայց, մեր տեղեկություններով, հաջորդիվ մասնակցելու են` փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։