Ուկրաինայում մահափորձ է կատարվել ««Հանրային հեռարձակում» մեդիա խմբի պրոդյուսերի նկատմամբ
Իրավունք
16:23 17/04/2025
Աշխարհ

Ուկրաինայում մահափորձ է կատարվել ««Հանրային հեռարձակում» մեդիա խմբի պրոդյուսերի նկատմամբ

Ուկրաինայում մահափորձ է կատարվել «Հանրային հեռարձակում» ուկրաինական մեդիա խմբի գործադիր պրոդյուսեր Յուրի Մակարովի նկատմամբ, նա հոսպիտալացվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդում է մեդիա խումբը։

«Ապրիլի 16-ին, ուշ երեկոյան, անհայտ անձը հարձակվել է Հանրային հեռարձակման գործադիր պրոդյուսեր, հայտնի լրագրող Յուրի Մակարովի վրա և դանակահարել նրան։

Յուրի Մակարովը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է մեդիա խմբի կայքում։

Լրագրողները պարզաբանել են, որ ոստիկանությունը գործ է հարուցել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով։ Լրատվամիջոցները նշում էին, որ իրենք դիմել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյին՝ գործն անձնական վերահսկողության տակ վերցնելու խնդրանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինայում մահափորձ է կատարվել ««Հանրային հեռարձակում» մեդիա խմբի պրոդյուսերի նկատմամբ