ՈՒՂԻՂ. Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց
Իրավունք
12:42 17/04/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց

Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հասցեին իր կարծիքը հանրային տրանսպորտում արտահայտելուց հետո ակտիվիստ Սամվել Վարդանյանը ձերբակալվեց, որի ընթացքում ոստիկանների կողմից խոշտանգումների է ենթարկվել։

Այսօր քաղաքացին միայնակ բողոքի ակցիա է իրականացնում ԱՄՆ դեսպանատան առաջ։

«Էսօր ապրիլի 15-ն ա, ուղիղ մի տարի առաջ եղավ էն ինչ եղավ, բոլորս արդեն գիտենք։ Ես իշխանական(օկուպացիոն ռեժիմի) պատգամավորին ասեցի էն, ինչ մտածում էի, ձերբակալությունից հետո ինչ֊որ մեկի ֆանտազիաներով(երևի ալենի) ընդդիմադիր ակտիվիստի համար նախատեսել էին հոլիվուդյան սցենարով խոշտանգում, որի նպատակը վստահաբար սվոյներին ցույց տալն էր որ տեր են, իսկ անկանխատեսելի, անկախ ընդդիմադիրներին էլ լռեցնելը։

Խոշտանգման գործով ոչ մի նորություն, ինչը կանխատեսելի ա։ Իսկ խոշտանգումն եղել ա ոստիկանության աշխատակիցների գործուն համահանցակցությամբ։ Էն ոստիկանության, որին անվերջ գովում ա օրինակ ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանը։

Իմ որոշակի ասելիքն ԱՄՆ դեսպանին հասցնելու համար հինգշաբթի օրը 12։30 ակցիա եմ անելու ԱՄՆ դեսպանատան առաջ»,-ակցիային ընդառաջ հայտնել էր Սամվել Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց