Ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում. Փաշինյանը՝ ԲՏԱ նախարարին
Տնտեսություն
17:26 17/04/2025
Հայաստան

Ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում. Փաշինյանը՝ ԲՏԱ նախարարին

«Երեք ուղղություններով կառավարությունը աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններին, որոնց գործունեության գործակիցը բարձր է՝ տեխնոլոգիաների ոլորտում 90-%-ից ավել պետք է լինի»,- կառավարության նիստում հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին որոշումը։

 Նա նշեց, որ առաջին խումբը աշխատանքային միգրանտներն են, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավել են 2022 թվականի մարտի 1-ից սկսած, որոնց համար տնտեսվարողները եկամտահարկ  չեն վճարել մինչև այդ պահը։

 Հայրապետյանի խոսքով երկրորդ ուղղությունը նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է և երրորդը՝ մասնագիտական կադրերի վերապատրաստման համար աջակցությունը։

Նախարարաը նշեց, որ մինչև 2025 թվականի վերջը եկամտահարկի 60%-ի չափով տնտեսվարողն են ստանալու աջակցություն, իսկ 2026 թվականից այն վերադարձվելու է հենց աշխատողներին։ «Նոր աշխատակիցների համար էլ տնտեսվարողները եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն են ստանալու, իսկ սովորելու համար երեք ամսիների համար 50%-ի եկամտահարկի չափով աջակցություն կտրամադրվի»,- զեկուցեց Մխիթարյանը։

Նա նշեց, որ տնտեսվարողները աջակցություն կստանան եռամսյակը մեկ անգամ՝ համապատասխան ստեղծվելիք էլեկտրոնային հարթակում դիմելուց հետո։

Նիկոլ Փաշինյանը նախարարին ստիպեց ավելի հասկանալի կրկնել այն ամենը ինչ զեկուցեց։

Կրկնելուց հետո Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նոր ներգրավվող միգրանտ աշխատողի դեպում երկու անգամ են եկամտահարկի աջակցություն ցուցաբերվելու։

«Երկո՞ւ անգամ 60 %, ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում»,-հարցրեց Փաշինյանը և ստացավ դրական պատասխան։

Հայրապետյանը նշեց, որ աջակցություն է ցուցաբերվելու նաև ոլորտում նոր տեղական աշխատուժ ներգրավելու դեպքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում. Փաշինյանը՝ ԲՏԱ նախարարին