Դատախազությունն ընթացք է տվել xosnak-ի հրապարակած տեսանյութի վերաբերյալ ներկայացրած դիմումին
Իրավունք
15:51 17/04/2025
Հայաստան

Դատախազությունն ընթացք է տվել xosnak-ի հրապարակած տեսանյութի վերաբերյալ ներկայացրած դիմումին

Դատախազությունը ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի դիմումն ու սահմնաված կարգով ընթացք տվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը դիմել էր դատախազություն՝ իշխանական xosnak.am-ի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու թշնամանք տարածելու համար։

Մ. Առաքելյանի համոզմամբ, գլխավոր դատախազությունը պետք է քրեական վարույթ հարուցի քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ։

Այսօր վաղ առավոտից բազմաթիվ գործիչներ դաապարտել են, քննադատել նման խոսքի տարածումը՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով դրա վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազությունն ընթացք է տվել xosnak-ի հրապարակած տեսանյութի վերաբերյալ ներկայացրած դիմումին