Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախցիները ստիպված են պայքարել և՛ Ադրբեջանի դեմ, և՛ սեփական երկրի իշխանության. Անժելա Էլիբեգովա
ՀՀ գործող իշխանությունների պարտվողական կեցվածքը Արցախից բռնագաղթածներին ստիպել է դուրս գալ փողոց և պայքարել իր իրավունքների համար, ինչպես ՀՀ գործող իշխանությունների դեմ, այնպես էլԱդրբեջանի և միջազգային լռող կառույցների։ Ինչ պետք է անեն արցախցիները և Հայաստանի ազգային ուժերը, որ նրանց պայքարը արդյունքներ տան։ Խնդրի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երրորդ մասը՝ ստորև.
•Հենց հերթական անգամ իրանական կողմն ասում էր՝ սա մեր համար կարմիր գիծ է, Մեղրիում կոմունիկացիայի և սահմանի որևէ փոփոխություն չի կարող լինել, հայկական կողմը կտրուկ կանգնում ասում էր՝ չէ, չէ, այդ հարցը չի քննարկվում։
•Հենց բռնվում էին, որ, ո՛չ, այդ «միջանցքի» վերաբերյալ լավ էլ խոսում են, բանակցություններ են, տարբեր առաջարկներ են անում թշնամական կողմին՝ գալիս սկում էին համոզել, որ պետք է բացվեն ճանապարհները, առևտուր կլինի, ամեն ինչ լավ կլինի, միլիոններով փող կաշխատեք։
•Ցանկացած բանական մարդ վստահ է, որ Ադրբեջանը չի անի որևէ քայլ, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը։ Նրանք դրա մասին բաց են ասում՝ հայտարարելով. «Մենք չպետք է անենք այնպես, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա, բանակը կարողանա վերականգնի, որ իրենք նորից ռևանշիստական տրամադրություններ ունենան և մեր թիվ 1 խնդիրը Հայաստանին այս՝ կախյալ վիճակում պահելն է։
•Այդ ճանապարհը իրենց տնտեսական տեսանկյունից պետք չէ, որովհետև իրենք Վրաստանով էլ ունեն ճանապարհ, Իրանով էլ։ Իրենց զուտ քաղաքական և ռազմավարական տեսանկյունից է ակրևոր ունենալ այդ ճանապարհը և՝ անխոչընդոտ։ Թե ինչ վերաբերմունք ունի դրան հայկական կողմը, որևէ մեկը այդպես էլ չհասկացավ։
•Եթե չլինի համախմբում, պահանջների հստակ և հոդաբաշխ ձևակերպումներ, որովհետև միայն սոցիալական հենքը չէ, կան ավելի լուրջ, գլոբալ պահանջներ, որոնք պետք է ձևակերպվեն Արցախի համայնքի անունից։ Եթե այդ հարցի շուրջ չլինի նաև համախմբում Հայաստանի ներսում, նաև՝ ճնշում, ապա ես չեմ կարծում որ այն երկարաժամկետ և հետևողական արդյունք է տալու, իրավիճակային՝ գուցե։
•Բացի այն որ մարդիկ կորցրել են հայրենիքը, տուն տեղ, իրենք նաև ստիպված են պայքարել և Ադրբեջանի դեմ, և՛ լռող ու սուբյեկտիվ միջազգային հանրության դեմ և սեփական երկրի իշխանության դեմ, որը համագործակցում է թշնամու հետ՝ իրենց հարցով։
Հարցազրույցան ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։