Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
22:09 18/04/2025
Հայաստան

Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ  Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել։

«Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:

Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն