Ո՛չ հիվանդանոցի, ո՛չ բուժանձնակազմի, ո՛չ էլ հիվանդների շահերն են հաշվի առնում, այլ՝ իրենց քղաքական թիմի անդամի. Անուշ Պողոսյան
Առողջություն
17:11 18/04/2025
Հայաստան

Ո՛չ հիվանդանոցի, ո՛չ բուժանձնակազմի, ո՛չ էլ հիվանդների շահերն են հաշվի առնում, այլ՝ իրենց քղաքական թիմի անդամի. Անուշ Պողոսյան

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ինչպես Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժշկական և վարչական աշխատակազմին էր ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

Ավանեսյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մաղթել էր հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։

Ստացվում է, որ ԲԿ-ի տնօրենի՝ ընտրովի պաշտոնին ժամանակավոր նշանակված անձին նախարարն արդեն մաղթում է հաջողություններ հետագա աշխատանքներում, այն դեպքում, երբ պարզ չէ, թե Զեյնալյանը կհաղթի դեռևս չհայտարարված մրցույթում, թե ոչ։

Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի հետ

«ԲԿ-ներում պրակտիկան ինչնպիսին էր. երբ տնօրենին ազատում էին աշխատանքից, որը մրցութային պաշտոն է, այն ժամանակ նշանակում էին պաշտոնակատար կա՛մ տնօրենի տեղակալին, կա՛մ հիվանդանոցի վարչական որևէ պաշտոն զբաղեցնողին՝ բաժնի վաիրչներին, կամ ծառայությունների ղեկավարներից մեկին և արագ՝ մեկ ամսվա ընթացքում հայտարարվում էր մրցույթ, որովհետև կանոնակարգերով հստակ ժամկետ կա ֆիքսած։ Մրցույթում մասնակցում էր նա, ով ցանկանում էր, մրցութային հանձնաժողովով որոշվում էր հաղթողը և նշանակվում էր այդ պաշտոնին։

 Բայց այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փորձով ի՞նչ ունենք. ԱԺ Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հայտնի SMS-ով ազատում են աշխատանքից, ոչ միայն պատգամավորի, այլև առողջապահության հանձնաժողովի ողջ գործառույթներից են հանում, և առողջապահության նախարարն անմիջապես հայտարարում է, թե իրեն դիտարկում են որպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն։ Կարճ ժամանակահատվածում ազտում են այդ ԲԿ-ի տնօրենին և նշանակում են Նարեկ Զեյնալյանին։

Ինչպե՞ս են ազատում ԲԿ-ի տնօրենին՝ մեդալով, շնորհակալություններով... Այսինքն՝ եթե սա բերում ենք քաղաքական դաշտ, ստացվում է, որ ասում են՝ Արման Հովակիմյա՛ն, դու շատ լավ ես աշխատել, շնորհակալ ենք քեզանից, բայց կներես,  մեր քաղաքական թիմի մյուս անդամին պետք է տեղավորենք աշխատանքի։ Հետևաբար՝ այստեղ ո՛չ հիվանդանոցի, ո՛չ բուժանձնակազմի, ո՛չ հիվանդների շահերն են հաշվի առնում, այլ իրենց քղաքական թիմի անդամներից մեկի, որն իր լռությամբ, հանդուրժողականությամբ վաստակել է որևէ տեղ աշախտելու իրավունքը և տանում նշանակում են ԲԿ-ի ղեկավար։

Ես մանրամասը հետևելու եմ այդ գործընթացին և հասկանամ՝ ինչ ինտենսիվությամբ, արագությամբ են տնօրենի մրցույթը հայտարարում, ովքեր են մասնակցում։ Որպես հասարակական կազմակերպություն, դիտորդի կարգավիճակում, կամ որպես համապատասխան չափանիշներ ներկայացնող անձ, որպես մրցույթի մասնակից ես ինքս մասնակցելու և հետևելու եմ պրոցեսների զարգացմանը»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՛չ հիվանդանոցի, ո՛չ բուժանձնակազմի, ո՛չ էլ հիվանդների շահերն են հաշվի առնում, այլ՝ իրենց քղաքական թիմի անդամի. Անուշ Պողոսյան