Եմենի նավահանգստին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Քաղաքական
09:40 18/04/2025
Աշխարհ

Եմենի նավահանգստին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստի վրա ԱՄՆ ավիահարվածների զոհերի թիվը հասել է 33-ի։ Այդ թիվը հրապարակել է Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով Հոդեյդայի շիա Անսար Ալլահի կառավարության առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ France Presse գործակալությունը հայտնել էր 20 զոհի եւ 50 վիրավորի մասին։

«Նախնական տվյալներով՝ Ռաս Իսա նավթային օբյեկտում ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, 80-ը՝ վիրավորվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զոհերի և վիրավորների մեծ մասը նավահանգստի աշխատողներն ու նավահանգստային կազմակերպությունների աշխատակիցներն են, և սպասվում է, որ նրանց թիվը կավելանա։

Հոդեյդա նահանգի իշխանությունների տվյալներով՝ ամերիկյան ուժերը առնվազն 14 հարված են հասցրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եմենի նավահանգստին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի