Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խցանման պատճառը քաղաքապետարանի ծառայողական և Մետրոպոլիտենի պետի ավտոնե՞րն են. Դավուդյան
«Իմ կարծիքով, Բաղրամյան֊Հրաչյա Քոչար փողոցների հատման կետի խցանման հիմնական պատճառը Մետրոյի վարչական շենքի դիմաց խախտումով կայանած ավտոներն են։ Այսօր այս խցանումը հասնում էր մինչև Ամերիկյան համալսարան»,-ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Դավուդյանը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել ու մանրամասնել.
«Ես այս մասին գրել եմ անգամներ, Ոստիկանությունն էլ խոստացել է ուշադիր լինել, բայց ապարդյուն։ Գործում է նաև «ախպերության» սկզբունքը։ Խախտումով կայանածները հիմնականում համայնքային իշխանության կապված մարդիկ են, մասամբ նաև Մետրոպոլիտենի աշխատակիցներ։
Լուսանկարում երևում են խցանման մեջ մնացած հանրային փոխադրամիջոցներ, նաև Ոստիկանության խմբեր, որոնք շտապում էին մոտենալ Արցախի ներկայացուցչության շենքի մոտ` հասարակական կարգը պահպանելու համար։ Երևում են նաև քաղաքապետարանի ծառայողական և Մետրոպոլիտենի պետի ավտոները, որոնք կայանել են խախտումով` վերջինս մայթի վրա»։


