Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ, դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. Սամվել Շահրամանյան
«Հիմա դուք որ նայում եք այսպես՝ Արցախի Հանրապետությունը լուծարվա՞ծ է։ Սպառիչ պատասխան տվել ենք, հաշիվ առնելով նաև շահարկումները, որոնք իրականացվում են թե ԱԳ նախարարի կողմից, թե Ազգային ժողովում տարբեր պատգամավորների կողմից, հիմնականում պրոիշխանական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, որ Ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ, կա՞ր այլընտրանք, կարո՞ղ էին դա չանել, ո՞րն էր դրա գինը։
«Ով ուզում է տեսնի Արցախի Հանրապետությունը, որևէ իրավական խնդիր չունի»,-ընդգծեց Շահրամանյանը։
Հարցին՝ ասում են Դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիքն Եվլախը, եթե գնայիք Սոֆիա, Հայաստանի իշխանություններն էլ ձեզ կաջակցեին, նա պատասխանեց. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում, իրականության հետ ընդհանրապես չի համապատասխանում։
Բացի դրանից՝ ի՞նչ է նշանակում չեք գնացել Սոֆիա, Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է։ Ադրբեջանն իրավունք չունի, որ մենք հանդիպման չենք գնացել, այդ պատաճառով մեզ վրա հարձակվեր։
Այդ ժամանակ նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը, մենք քննարկել ենք հարցը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, տվել ենք դրական պատասխան, որ մենք պատրաստ ենք գնալ։ Բացի դրանից, Սոֆիայում հանդիպելու առաջարկից 15 օր անց եղել է Բրատիսլավայում հանդիպման առաջարկ, մենք ընդունել ենք, պատվիրակության համար գնվել էր տոմսեր այնտեղ գնալու համար։ Ադրբեջանը դա մերժել էր։
Այդ շահարկումներով փորձում են սեփական քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա։
Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ, այդ մասին հայտարարել է և Վիտալի Բալասանյանը, և Սամվել Բաբայանը, այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ բանակցությունների մեջ էր, հանդիպումների մեջ էր, այդ մասին շատ լավ տեղյակ էին Հայաստանի իշխանությունները»։
Շահրամանյանը նաև հայտարարեց, որ Արցախի էջը չի կարելի համարել փակված, Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Ձեզ հարցրե՞լ է այդ հայտարարություններն անելուց առաջ, նա պատասխանեց. «Ոչ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։
Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, այն միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։
Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու որոշումների մասին հայտարարում են Հայաստանի իշխանությունները, ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»։
Սամվել Շահրամանյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում չկա երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի կառավարություն. «Մենք երբևէ մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք»։