Արշակ Սրբազան. Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, բարձր ամբիոներից ճամարտակող հռետորներ
Հասարակություն
22:03 19/04/2025
Հայաստան

Արշակ Սրբազան. Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, բարձր ամբիոներից ճամարտակող հռետորներ

«Այսօր մենք տեսնում ենք ցավից գալարվող որդեկորույս մայրերի, հայրենազրկված արցախցիների վշտահար դեմքեր, բանտերում ապօրինաբար պահվող, խոշտանգվող գերիներ։ Միևնույն ժամանակ, Քրիստոսի գալուստից 2000 տարի հետո, տեսնում ենք մարդկային ցավի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում, տեսնում ենք բարձր ամբիոներում ճամարտակող հռետորներ»,-Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում քարոզի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Շարունակելով քարոզը՝ արքեպիսկոպոսը նշեց, տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք սանձարձակություն են տարածում, տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում իբրև թե գիտելիք են վաճառում։

«Եվ հետաքրիքր է, սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար, ըստ գրության,  պետք էր ամաչել, ամաչում են այն ամենից, ինչով պետք էր պարծենալ»,-նշեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազան. Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, բարձր ամբիոներից ճամարտակող հռետորներ