Ի վերջո, ինչպի՞սի գերեզման, շիրիմ ես ունենալու. Բագրատ Սրբազան
Հասարակություն
14:46 19/04/2025
Հայաստան

Ի վերջո, ինչպի՞սի գերեզման, շիրիմ ես ունենալու. Բագրատ Սրբազան

«Մարդը չի զլանում մոռանալ մահվան, մասին, որն ամենօրյա, ամենժամյա իրականություն է։ Չկա մի ժամ, որտեղ բացակայի մեր մահը»,-շաբաթօրյա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագչատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով, այս պարագայում մարդուն մնում է  փնտրել հնարավորությունն անմահանալու։

«Իսկ անմահանալու ճանապարհը  մեկն է, թե ինչպիսի կյանք ես ապրում, ինչպիսի պատասխանատվություն ես  կրում, ինչպես ս սրբագրում քո կյանքը, ինչպես ես կարողանում այդ կյանքի յուրաքանչյուր հանգրվանն արժեցնել, ինչպես  պատրաստ դիմավորելու քո մեկնելու, Աստծոն հանդիպելու պատմությունը։ Եթե նույնսիկ Աստծուն չես հավատում, այդ գերեզմանին հանդիպելու պատմությունը։ Ի վերջո, ինչպի՞սի գերեզման, շիրիմ ես ունենալու։ Մարդիկ նայելու են այդ շիրիմի վրա և իրենց անեծքն ու հայհոյանքը տեղան, թե՞ նայելու են քո շիրիմի վրա՝ փորձելով ընտրել քո իսկ անցած ճանապարհը։ Մեր շիրիմները մեր կյանքի պատմությունն են, խոսում են մեզ հետ»,-մանրամասնեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի վերջո, ինչպի՞սի գերեզման, շիրիմ ես ունենալու. Բագրատ Սրբազան