Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չադի կենտրոնական Գուերա նահանգի Մոնգո քաղաքի մերձակայքում գտնվող բանտից մոտ 100 բանարկյալներ են փախել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ ընթացքում երեք մարդ սպանվել է, ևս երեքը վիրավորվել։
«Ուրբաթ երեկոյան բանտարկյալների միջև խռովություն է սկսվել, որը հանգեցրել է նրան, որ նրանք ներխուժել են հաստատության հսկիչի գրասենյակ և այնտեղ զենք առգրավել: Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել հսկիչների հետ, որի ժամանակ վիրավորվել է բանտ ժամանած նահանգապետը»,-գրումէ աղբյուրը։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ փախել է 132 բանտարկյալ։ Նշվում է, որ մինչ անկարգությունների սկսվելը բանտարկյալները բողոքել են սննդի պակասից։