Կարո՞ղ է երազ էի տեսել, եկել այստեղ պատմում էի, դուք էլ ջուրն էիք. Ագնեսա Խամոյանը՝ եկամտրի հայտարարագրի օրինագիծն ընդունած ՔՊ-ականներին
Քաղաքական
13:25 21/04/2025
Հայաստան

Կարո՞ղ է երազ էի տեսել, եկել այստեղ պատմում էի, դուք էլ ջուրն էիք. Ագնեսա Խամոյանը՝ եկամտրի հայտարարագրի օրինագիծն ընդունած ՔՊ-ականներին

«Որևէ հարց չլուծած լինելով հանդերձ՝ իշխանությունը ընդդիմությանն այս անգամ էլ ընդդիմությանը մեղադրում է համակարգը «դեմոնիզացման» մեջ»,-ԱԺ-ում հայտարարաեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Պատգամավորը հարցրեց, որ ինքը ինչն է դեմոնիզացրել, երբ գրավոր հարցրել է ՊԵԿ-ին և Գլխավոր դատախազին, թե հայտարարագիր չներկայացնելը կամ սխալ լրացնելը արդյոք Քրական օրենսգրքի 444 հոդվածով նախատեսած ազատազրկում է ենթադրում։

«Կարո՞ղ է երազ էի տեսել, եկել այստեղ պատմում էի, դուք էլ ջուրն էիք։ Այստեղ որչն է դեմոնիզացիան։ Պարզ է, եթե ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հանձնարարի բռնել սատանաներին, մի ամիս հետո էլ իր ընտանիքին պատկանող թերը հարցում ուղարկի ԱԱԾ, թե արդյո՞ք բռնեցին սատանաներին, ապա նորմալ է, որ ձեր համար այս ամեն ինչը դեմնիզացիա և երազ է»,-հայտարարեց խամոյանը։

 Նա հարցրեց, որ եթե այդքան պարզ էր հարցի բացասական պատասխանը, ապա ինչու ՊԵԿ-ը և Գլխավոր դատաղազը չի պատասխանել այդ պարզ հարցին, իսկ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր վարդանյանն էլ մանիպուլացնում է, երբ ասում է, թե պետք է մեկնաբանվի Քրեական օրենսգրքի գլուխը, քանի որ յուրաքանչյուր իրավաբան գիտի որ մեկնաբանվում է հոդվածը։

«Սիրելի հայրենակիցներ, ես պնդում եմ, որ այն փորձանք է լինելու ձեր գլխին, բայց իշխանություններն այդ մասին լռում են»,-հայտարարեց Խամոյանը և հավելեց. «Պատսրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական պատասխանատվության կենթարկվեն այն քաղաքացիները որոնք չեն լրացնի կամ սխալ կլրացնեն եկամտի հայտարարագիրը»։

Օրենքի նախագծի համահեղինակ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ եթե հաջորդ տարի քաղաքացիները քրեական պատասխանատվության ենթարկվեն, ինքը հրապարակային ներողություն կխնդրի խամոյանից, իսկ եթե չլինի նման բան, ապա՝ Խամոյանը։

ՔՊ-ն կողմ քվեարկեց եկամտի հայտարարագրի վերջնաժամկետը մայիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղափոխող օրինագիծը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարո՞ղ է երազ էի տեսել, եկել այստեղ պատմում էի, դուք էլ ջուրն էիք. Ագնեսա Խամոյանը՝ եկամտրի հայտարարագրի օրինագիծն ընդունած ՔՊ-ականներին