Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դժվար է ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ այն ամեն ինչի մասին, որոնք այն չեն տեսել, իսկ դու այն ապրել ես»-ՀՌՀ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե 1998 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլի միջոցն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքեց՝ դաշնակցական։
Գեղամ Նանուկյանը ճշտեց, թե ո՞վ նման բան ասաց դահլիճից։
Վահագն Ալեսանյանը ասաց՝ ես։
«Գլուխդ պատով տվեցիր... «Հայկական ժամանակ»-ը, Նիկոլ Փաշինյանը, գնացեքմի հատ այդ ժամանակահատվածի մամուլը նայեք»,- հայտարարեց Մոնուկյանը։
Վահագն Ալեքսանյանը հորդորեց «կարգին խոսել» և հակադարձեց, թե մանուկյանը թող գլուխը պատով տա։
«Որովհետև Սուտ խոսեցիր... «Հայկական ժամանակն» էր՝ Նիկոլ Փաշինյանը... Տիգրան Հակոբյանը գոնե վկա է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական վերջին ելույթին՝ Մանուկյանն ասաց. «Նախորդ շաբաթ մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ զեկույց, բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր՝ պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների և ապագա առանց ինքնության»․