Որոշ ազգեր մեծանում են գնդակ հարվածելով,  Հայաստանում՝  ծանրաձող բարձրացնելով. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա
Սպորտ
08:20 21/04/2025
Աշխարհ

Որոշ ազգեր մեծանում են գնդակ հարվածելով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Սիմոն Մարտիրոսյանի և Գարիկ Կարապետյանի լուսանկարներն ու գրել.

«Որոշ ազգերում մեծանում են գնդակ հարվածելով: Հայաստանում նրանք մեծանում են ծանրաձող բարձրացնելով։

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, դա ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի առաջնորդության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 406 կգ արդյունքով։ 

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 181 կգ և այս ձևում դարձել արծաթե մեդալակիր: Հրումում Սիմոնը գլխավերևում պահել է213 կգ, 225կգ: Եվ այս ձևում էլ նա երկրորդն է:

Երկամարտի 411 կգ արդյունքով` Գարիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է ոսկե մեդալ` բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում նա  ֆիքսել է 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր:

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշ ազգեր մեծանում են գնդակ հարվածելով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա