Ալավերդիում պարեկները պահանջել են, որ անձնական զննության համար քաղաքացին իջեցնի իր տաբատը. Թագուհի Թովմասյան
Իրավունք
16:10 21/04/2025
Հայաստան

Ալավերդիում պարեկները պահանջել են, որ անձնական զննության համար քաղաքացին իջեցնի իր տաբատը. Թագուհի Թովմասյան

«2022 թվականի ապրիլի 18-ին Սափեր Սաքայան անունով մի երիտասարդի Ալավերդիում պարեկային ծառայության աշխատակիցները պահանջել են, որ անձնական զննության համար իջեցնի իր տաբատը»,-ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողվում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 Թովմասյանը նշեց, որ քաղաքացին հրաժարվել է այն անել փողոցում և նրան տարել են ոստիկանություն և կալանավորել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։

Նա Անահիտ Մանասյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում այդ դեպքը։

Պատգամավորը հիշեցրեց նաև քաղաքացի Սամվել Վարդանյանի և նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեև տեղի ունեցած միջադեպից հետո առաջինին ոստիկանության մեքենայում խոշտանգելու դեպքը։

Անահիտ Մանասյանը նշեց, որ 2022 թվականի դեպքը ընդգրկված չէ ՄԻՊ զեկույցում,քանի որ այն 2024 թվականի տարեկան զեկույցն է։

Թովմասյանը արձագանքեց՝ ասելովմ որ շփոքվել է, քանի որ նման դեպք է գրանցվել 2024 թվականին քաղաքացի Զորայր Շահվերդյանի հետ, որին տեղափոխել են ոստիկանություն։

«ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի՝ գործերի անհապաղությունն է»,-ասաց Մանասյանը և հավելեց որ Սաքանյանի և այլ գործերի մասով տարիներով արդյունք չեն ունենում։

 ՄԻՊ-ը նշեց, որ քանի դեռ քննություն չի եղել և չի պարզվել հանգամանքնեը ապա դեպքը կարող է ձևախեղվել։

Նա նաև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերի մասով պատասխանատվության ենթարկվողները շատ քիչ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալավերդիում պարեկները պահանջել են, որ անձնական զննության համար քաղաքացին իջեցնի իր տաբատը. Թագուհի Թովմասյան