Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Համաձայնագրի հիմնական դրույթներն են.
-Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են աջակցել առևտրատնտեսական համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում.
-կողմերը սերտորեն համագործակցում են համատեղ զորավարժությունների անցկացման հարցում.
-եթե երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է հարձակվող կողմին տրամադրի այնպիսի օգնություն, որը կհեշտացնի հարձակման շարունակությունը.
-Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները՝ աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը.
-Մոսկվան և Թեհրանը համագործակցում են միջազգային ահաբեկչության և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում.
-երկրները մտադիր են ընդդիմանալ միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառմանը և դրանց ներդրումը համարել միջազգային անօրինական գործողություն...