Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց. Ռուբեն Մխիթարյանը պատմել է Հռոմի Պապի Գյումրի այցի մասին
Հասարակություն
15:39 21/04/2025
Հայաստան

Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց. Ռուբեն Մխիթարյանը պատմել է Հռոմի Պապի Գյումրի այցի մասին

Հռոմի 88-ամյա Պապի մահվան կապակցությամբ Գյումրու ավագանու անդամ, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը պատմել է տարիներ առաջ քահանայապետի՝ Գյումրի այցի մասին.

«Բարի Հիշողաց Նորին Սրբություն

2016-ի հունիսին, Հայաստանում և մասնավորապես Գյումրիում փչում էր քրիստոնեական համերաշխության և սիրո զեփյուռը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը «Առաջին Քրիստոնյա Երկիր» նշանավորվեց նաև գեղեցկագույն պատարագով, որը տեղի ունեցավ Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Պատիվ եմ ունեցել անմիջական մասնակցություն ունենալ այս հիրավի պատմական իրադարձության կայացմանը, որից հետո արժանացել եմ Նորին Սրբության ընդունելությանն ու գովասանքին:

Բարի Հիշողաց և Աստված թող Ձեր հոգին լույսերի մեջ պահի:

Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց: Շնորհակալ եմ, որ դարձաք նաև իմ կյանքի պատմության մի մասը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց. Ռուբեն Մխիթարյանը պատմել է Հռոմի Պապի Գյումրի այցի մասին