«Ժողովուրդ». Որքան է կազմում ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարի չափը
Օրվա մամուլ
08:43 22/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Որքան է կազմում ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարի չափը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Ազգային Ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Ազգային Ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին և հավաքել է փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն այնպես է խճճել գնումների գործընթացը, որ դժվար է ասել չկարողանալո՞ւ, թե՞ ինչ որ բան թաքցնելու համար է ամառային բաց սրճարանի կառուցումն այսքան բարդ ճանապարհով անցել։

«Ժողովուրդ» թերթը ներկայացրել է իր ձեռքի տակ եղած պայմանագրերը, ծախսերի համար նախատեսված գումարները, և նշել. «Այսպիսով, ԱԺ բակի սրճարանի կառուցման համար ընդհանուր հաշվով կնքվել են մեկ տասնյակից ավելի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 38 մլն 235 հազար դրամ կամ մոտավոր 100 հազար ԱՄՆ դոլար, ու այս թիվն այնքանն է, որքանը մենք կարողացել ենք ձեռք բերել և ներկայացնել հանրությանը։

Կասկածներ կան, որ ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարը շատ ավելի մեծ է, քան մենք այս նյութով ներկայացնում ենք։

Ահա թե ինչ արժեք է ունեցել ԱԺ իշխանական պատգամավորների և աշխատակազմի ղեկավարի մերձավորների համար բացված ժամանցային սրճարանը ՀՀ պետբյուջեի համար՝ հպարտ հարկատուների հաշվին։ Մշտապես նույն դեմքերն են սրճարանում ժամանց ապահովում, մոտ 800 ախատակիցները չեն հասցնում օգտվել, աշխատում են:

Նկատենք, որ սրան զուգահեռ կրճատվում են նպաստները, արցախցիներին տրամադրվող աջակցությունները։ Եվ սրանով են հպարտանում՝ ասելով, թե «բյուջե են լցնում», իսկ բյուջեի գումարները մսխվում են բացառապես իրենց իսկ հաճույքների համար»։

Թերթը հետգրությամբ նշել է, որ սույն հոդվածում առկա տեղեկությունները և փաստերն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Որքան է կազմում ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարի չափը