Սաղաթելյան. Հավանաբար ՔՊ-ականների ռեակցիան պայմանավորված էր Ցեղաuպանnւթյան ժխտnւմը քրեականացնող նախագծով
Քաղաքական
14:04 22/04/2025
Հայաստան

Սաղաթելյան. Հավանաբար ՔՊ-ականների ռեակցիան պայմանավորված էր Ցեղաuպանnւթյան ժխտnւմը քրեականացնող նախագծով

«Ազգային ժողովում միջադեպից առաջ հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում ցեղասպանության ժխտումը, նսեմացնումը  քրեականացնող օրենքի նախագիծ։ Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր  դրանով, դրանից հետո սկսվեց»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ական և ընդդիմադիր ուժերի միջև քաշքշոց էր եղել։

Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ սադրեց։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ նախագիծ եք ցանկանում բերեք, դա՞ առաջացրեց նման վրդովմունք, Ի. Սաղաթելյանն ասաց. «Տպավորությունը դա էր։ Ու, առհասարակ, իրենց պահվածքը, այս  շաբաթվա լարվածությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից առաջ պայմանավորված է  ... Նաև հասարակական, քաղաքական,  հանրային արձագանքը, որ կա Ցեղասպանության թեմայով ու իրենց  հստակ ուրացման քաղաքականությամբ»։

Ի.Սաղաթելյանը նշեց, որ ՔՊ-ականները բռնել են ուրացման ճանապարհը, կարողանում են  տարբեր  մանիպուլյացիներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ իրենց մեղադրել ուրացման մեջ։ 

«Հետևաբար, մեկ շաբաթվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի  ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար, կողմ չեն քվեարկելու, բայց նախագիծը պետք է մտնի խորհրդարան ու դառնա քննարկման առարկա»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սաղաթելյան. Հավանաբար ՔՊ-ականների ռեակցիան պայմանավորված էր Ցեղաuպանnւթյան ժխտnւմը քրեականացնող նախագծով