Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատիկանի՝ Սուրբ Մարթայի տանը մեկնարկել է երեկ կյանքից հեռացած Հռոմի Պապի հոգեհանգստի արարողությունը։ Սուրբ Աթոռի պաշտոնական ԶԼՄ-ները հրապարակել են առաջին կադրերը։
Ֆրանցիսկոս Պապին առաջինը հրաժեշտ են տալիս Կուրիայի, Վատիկանի աշխատակիցները, նրա օգնականները և սպասարկող անձնակազմը։
Չորեքշաբթի օրը դագաղը պետք է դրվի Սուրբ Պետրոսի բազիլիկում՝ հանրային հիշատակի արարողության համար։ Այն կտևի երեք օր։
Ակնկալվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։ Վատիկանի կանոնների համաձայն՝ պոնտիֆիկոսը պետք է հուղարկավորվի մահից 4-6 օր հետո։
Մի շարք երկրների առաջնորդներ արդեն հայտարարել են հուղարկավորությանը մասնակցելու իրենց մտադրության մասին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանցիսկոսը, իր իսկ խնդրանքով, կհուղարկավորվի Սանտա Մարիա Մաջորեի (Մեծ Աստվածամայր) բազիլիկայում։ Պոնտիֆիկոսի կտակը հրապարակվել է երեկ։ Դրա համաձայն, հուղարկավորության ծախսերը հոգացել է բարերարը։