Հրդեհ ավտոմեքենայում
Հասարակություն
16:25 22/04/2025
Հայաստան

Հրդեհ ավտոմեքենայում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ ավտոմեքենայում