«Ժողովուրդ». Հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են և նա ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով
Օրվա մամուլ
08:40 22/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են և նա ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երևան մտնող մայրուղին։ Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ բնակիչները փակելու են ճանապարհը։ Նախորդ անգամ՝ ապրիլի 10-ին, համայնքի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին և պահանջում էին, որ չհանվի ավտոբուսային N 59 երթուղին։

Հիշեցնենք, որ Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն քասախցիները չէին ստացել այն պատասխանը, որն ակնկալում էին։

Բանն այն է, որ 59 համարի ավտոբուսը շուրջ 2 տարի է ծառայում է քասախցիների համար, և երթուղին այժմ ուզում են հանել։ Պռոշյանի բնակիչների համար N 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին կհանվի։ Բնակիչները ապրիլի 10-ին նշել էին, որ պատրաստ են բոլոր խելամիտ որոշումները քննարկելու, իսկ հակառակ պարագայում՝ իրենց քայլերը լինելու են հաջորդական և ավելի ծանրակշիռ։

Ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են, և հերթական անգամ հենց այդ նույն հասարակ քաղաքացին ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են և նա ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով