Պարադոքսալ կարող է  հնչել, երբ ասում ենք, որ փաստաբանը պաշտպանության կարիք ունի. Արա Զոհրաբյանը
Իրավունք
12:23 23/04/2025
Հայաստան

Պարադոքսալ կարող է հնչել, երբ ասում ենք, որ փաստաբանը պաշտպանության կարիք ունի. Արա Զոհրաբյանը

«Պարադոքսալ կարող է  հնչել, երբ ասում ենք, որ փաստաբանը պաշտպանության կարիք ունի։ Բայց բոլոր երկրներում էլ փաստաբանները, ցավոք, ենթարկվում են ճնշումների թե պետական մարմինների, թե անհատների կողմից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

Նա այսօր մասնակցում էր «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքը և ակնկալիքները» թեմայով միջազգային համաժողովին, որը կազմակերպել է Փաստաբանների պալատը։

Զոհրաբյանի խոսքով, վերպետական միջազգային պայմանագիրը կպարտավորեցնի կառավարություններին գործուն մեխանիզմներ սահմշակել ու սահմանել փաստաբանների իրավունքների պաշտպանության համար։

«Նման կոնվանցիայի ընդունումը, կարծում եմ, շատ դրական ազդեցություն կունենա, քանի որ այն երաշխավորում է փաստաբանի, փաստաբանների պալատի անկախությունը, ինքնիշխանությանը»,-ասաց Զոհրաբյանը։

Համաժողովին իր ողջույնի խոսքում, նա նշեց, որ անկախ աշխարհագրական դիրքից՝ փաստաբանների խնդիրները գրեթե նույնն են։

Մանրամասները՝ տեսանյութերում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարադոքսալ կարող է հնչել, երբ ասում ենք, որ փաստաբանը պաշտպանության կարիք ունի. Արա Զոհրաբյանը