Կքննարկենք և որոշում կկայացնենք  Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ. Ժաննա Անդրեասյան
Սպորտ
17:31 23/04/2025
Հայաստան

Կքննարկենք և որոշում կկայացնենք Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ. Ժաննա Անդրեասյան

«Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արդեն որոշում կա հայ մարզիկների՝ ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու մասին, որը կայանալու է Ադրբեձանում, այդ թվում նաև օկուպացված Ստեփանակերտում։ 

Նա նշեց, որ այդ որոշումը կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։

«Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասաց Ժ. Անդրեասյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ադրբեջանը հայտաարել էր՝ Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։ Խաղերն անցկացվելու են «Հաղթանակ յուրաքանչյուր սրտում» կարգախոսով, Ադրբեջանի  7 քաղաքներում, այդ թվում՝ օկուպացված Արցախում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կքննարկենք և որոշում կկայացնենք Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ. Ժաննա Անդրեասյան