«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ իջացվե՞լ են բուհեր ու դպրոցներ, որ ուսանողները և աշակերտները չմասնակցեն ջահերով երթին
Օրվա մամուլ
09:11 23/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ իջացվե՞լ են բուհեր ու դպրոցներ, որ ուսանողները և աշակերտները չմասնակցեն ջահերով երթին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին: Հիշեցնենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, և եթե այո՝ ինչու:

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, և խոսք տվեց մինչև կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչև ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ իջացվե՞լ են բուհեր ու դպրոցներ, որ ուսանողները և աշակերտները չմասնակցեն ջահերով երթին