Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ իշխանություններն ամեն օր լեգիտիմացնում են այն բոլոր ցեղասպան գործողություններբ.Մետաքսե Հակոբյան
«Չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160 հազար հայ բնավեր է, տնավեր է»,- Հանրապետության հրապարակում ջահերով երթի ժամանակ լրագրողների ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը կեղծ են և իրավիճակին չհամապատասխանող։
«Երբ կխոսվի վերադարձի իրավունքի մասին, գուցե հույս լինի նաև խաղաղության։ Չի կարող խոսվել խաղաղության մասին, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվում են, ստորացվում են»,-ասաց հակոբյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունն իր քայլերով ամեն օր լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործությունները։
«ՀՀ իշխանություններն ամեն օր լեգիտիմացնում են այն բոլոր ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանն արեց Արցախի նկատմամբ»,- Ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը։