ՈՒՂԻՂ. Վերաքննիչում ընթանում է Ջալալ Հարությունյանի գործով նիստը
Իրավունք
12:35 23/04/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Վերաքննիչում ընթանում է Ջալալ Հարությունյանի գործով նիստը

Վերաքննիչ դատարանում քիչ անց կմեկնարկի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը։ 

44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Գարիկ Աբելյանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են թե մեղավոր ճանաչված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները, թե տուժող կողմի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, Ջ. Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Ըստ իրավապահների, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

«Պահանջում ենք առավելագույն պատիժ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը։ 

Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանների մտահոգությունների մասին խոսելիս ծնողները նշում են, Հարությունյանին տեսել են վերականգնված վիճակում, նրա միտքը, խոսքը տեղն են։

Տուժող կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Հարությունյանի պաշտպանների պահանջներից մեկը վերաբերում է նրան արդարացնելուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Վերաքննիչում ընթանում է Ջալալ Հարությունյանի գործով նիստը